Գյումրիում հուլիսի 24-ին տեղի ունեցած սպանության դեպքերի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ 50 –ամյա Հարություն Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվել են վերջինիս հարազատները:
Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի՝ վերջիններիս կողմից ևս սպանության վարկածներ են առաջ քաշվել, որոնք նախաքննական մարմնի կողմից քննարկվելու և ուսումնասիրվելու են:
«Իրենց հարազատները հարցաքննվել են, իրենք էլ իրենց վարկածներն են հայտնել, այս պահի դրությամբ այդ բոլոր վարկածները քննվում են, ամեն բան էլ կպարզվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:







































