Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թիմ հրավիրել դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ում հետ նախկինում աշխատել է կատալոնական «Բարսելոնա»-ում: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Վալդեսը պետք է «Բարսելոնա»-ից «Մոնակո» տեղափոխվեր, ինչի համար խոչընդոտ հանդիսացավ ֆուտբոլիստի ստացած վնասվածքը:
Գվարդիոլան ցանկանում է, որ թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը արժանի մրցակից ունենա: Այդ կապակցությամբ էլ ուշադրությունը սևեռել է Վալդեսի վրա: Միաժամանակ, դեռ հայտնի չէ, կցանկանա՞ արդյոք վերջինս «Բավարիա» տեղափոխվել` հաշվի առնելով այն, որ նրան հազիվ թե առաջարկեն ֆինանսական այն պայմանները, որ Վալդեսը կարող էր ունենալ «Մոնակո»-ում:







































