Լիկուրնիկի հնագիտական համալիրում, որը գտնվում է Լամբաեկից քիչ հեռու, հայտնաբերվել է աստղագիտական լաբորատորիա: Ենթադրվում է, որ քարե օրացույցը, որը գտնվում է դրանում, հին պերուացիներին թույլ է տվել հետևել աստղերին, որպեսզի գուշակեն եղանակն ու գյուղատնտեսության համար ճիշտ ժամանակը:
Ինչպես գրում է Peru This Week-ը, չնայած այն բանին, որ շինությունը 3500-4000 տարեկան է, քարի վրա դաջված խորհրդանիշները դիմացել են ժամանակի փորձությանը:
Հետազոտողներ Խուան Պարտինեսն ու Մանուել Կուրոն համոզված են, որ համալիրի ճարտարապետությունը վկայում է հնագույն անդյան և իսպանական միախառնված մշակույթների մասին:








































