Վրաստանի պատրիարքարանը դեմ է հանդես եկել էլեկտրոնային երաժշտության «ԿաZանտիպ» փառատոնի անցկացմանը Վրաստանի Անակլիա քաղաքում՝ նշելով, որ այդ փառատոնը ոչ թե երաժշտական, մշակութային կյանքի իրադարձություն է, այլ «այլասերվածության զանգվածային միջոցառում»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ի թղթակիցը:
Վրաստանում «ԿաZանտիպի» անցկացման դեմ այսօր կառավարության շենքի մոտ մի քանի հասարակական կազմակերպություններ ծրագրում են ակցիա անցկացնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ էլեկտրոնային երաժշտության փառատոնը Ղրիմից տեղափոխվել է Վրաստան ու անցկացվելու է օգոստոսի 20-30-ը Անակլիայում՝ Սև ծովի ափին:










































