Իսպանացի դերասանուհի ու մոդել Պենելոպա Կրուսը անգամ երկրորդ երեխայի ծնունդից հետո է ցուցադրում հիանալի կազմվածք ու չի զրկվել իր սեքսուալությունից: Նրա գեղեցկության գաղտնիքը, սակայն, բնատուր գրավչությունը չէ՝ գրում է lady.ru-ն:
Գաղտնիք №1. «Պարեք»
Գաղտնիք №2. «Տարիքը խնդիր չէ»
Պենելոպան սիրում է և իրեն, և իր տարիքը: Այն, որ ինքն արդեն 40 տարեկան է՝ նրան ամենևին էլ չի տխրեցնում: Նա չի ցանկանում դիմել վիրահատական միջամտությունների՝ նախընտրելով փայլել բնականությամբ:
Գաղտնիք №3. «Ճիշտ սնվել»
Կրուսը չի դիմում դիետաների, այլ սնվում է իր հաճույքի համար՝ ուտելով օգտակար սնունդ: Նա սիրում է իտալական ու իսպանական խոհանոց:
Գաղնիք №4. «Համապատասխան դիմահարդարում»
Դերասանուհին համոզված է, որ դիմահարդարման մեջ գլխավորն է ընտրել այն, ինչ քեզ սազում է: Առօրյայում նա խորհուրդ է տալիս հրաժարվել դիմահարդարումից:
Գաղտնիք №5. «Մի հրաժարվեք զգեստներից»
Նա սիրում է կրել բոլոր հնարավոր ձևերի զգեստներ:
Գաղտնիք №6. «Սիրեք ձեր մազերը»
Նա չի հրաժարվում իր մազերից ու չի ներկում չփչացնելու համար մազերի կառուցվածքը: Նա նախընտրում է փոխել սանրվածքի ձևը:












































