Անհայտ անձինք գնդակահարել են Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի քաղաքապետ Օլեգ Բաբաևին: Այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
«Մոտ կես ժամ առաջ Բաբաևը գնդակահարվել է Կրեմենչուգում: Հայտնի է միայն, որ նրան սպանել են իր տան մուտքի մոտ՝ 3 կրակոցով»,- հայտնել է «Ուկրաինական պրավդա» պարբերականի աղբյուրը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաբաևի սպանության մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազով» հատուկ ջոկատի ներկայացուցիչ Իգոր Մոսիյչուկը:









































