Եթե հանկարծ հայտնվեք անմարդաբնակ կղզում, դա սմարթֆոնից հրաժարվելու պատճառ չի կարող լինել, հատկապես եթե կարողանաք հավաքել էներգետիկ սարք, որը կսնի սմարթֆոնը կարտոֆիլի և խնձորի էներգիայով: Նման սարքի ստեղծման մասին հոգացել է լոնդոնցի նկարիչ Կալեբ Չարլենդը՝ հայտնում է The Telegraph-ը:
Նա համընդհանուր ներկայացման է դրել իր հայտնագործությունը՝ թույլ տալով հետաքրքրված լոնդոնցիներին լիցքավորել իրենց սարքերը 800 խնձորներով ու կարտոֆիլներով, որոնք իրար միացած են պղնձի մետաղալարով:
Սարքի ուժը կազմում է 20 միլիամպեր և մոտ 6 վոլտ:







































