Հուլիսի 26-ին, ժամը 02.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում` Արգիճի գետի ափին, արգելափակվել են «Կիա» մակնիշի (վարորդ` Լ. Դ.) 11 UU 233 պ/հ և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ` Պ. Զ.) 67 TA 007 պ/հ ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: