Հոլանդիայի ազգային հավաքականի ու «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ ինքն իտալական ակումբի հետ պայմանագիր ստորագրելու ոչ մի պատճառ չունի:
«Այս պահին «Ինտեր»-ի հետ պայմանագիր ստորագրելու ոչ մի պատճառ չունեմ: Իմ որոշումն է պայմանագիր չստորագրել իտալական թիմի հետ»,- իտալական մամուլը փոխանցում է Սնեյդերի խոսքերը:
Հիշեցնենք, որ հոլանդացին վերջին շրջանում խնդիրներ ունի միլանյան թիմի ղեկավարության հետ:






































