Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Քիչ ձայն հավաքեի, դուրս կգայի քաղաքականությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթած թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր, «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը:


– Պարոն Սահակյան, Մուրադ Գրիգորյանն ասում է, որ Ձեր կողմից ընտրակաշառք է բաժանվել Ախուրյան գյուղում, բացի այդ` մեկ ամիս է, վարչական ռեսուրսներ եք կիրառում, վախի մթնոլորտում են դպրոցները, մյուս վարչական կառույցները:

– Բացարձակ սուտ է, ոչ մի ընտրակաշառք չկա, և որևէ ապացույց չեն կարող ունենալ: Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, ինչքանով հետևել եմ, ցանկացած դպրոցում հանդիպում ունեցել է նաև իմ մրցակիցը: Եվ իհարկե, չկա վախի մթնոլորտ:

– Ինչո՞վ եք պայմանավորում այսպիսի անտարբերությունն ընտրությունների հանդեպ, մասնավորապես ընտրողների քիչ առկայությունը:

– Եթե վերջին տարիների վիճակագրությանը հետևեք, կտեսնեք, որ միշտ էլ արտահերթ ընտրություններին հանրության մասնակցությունը, ցավոք սրտի, 30-40 տոկոս քիչ է լինում:  

– Մինչև վերջին ընտրությունները Վարդան Ղուկասյանը սատարում էր Ձեզ, այս անգամ նրա լռությունը ինչո՞վ է պայմանավորված: Գուցե կոնֆլի՞կտ կա:

– Բացարձակ կոնֆլիկտ չկա, Վարդան Ղուկասյանը հիմա էլ է ինձ սատարում, և  այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Անցած ընտրությունների արդյունքներից էլ ես՝ որպես մարդ, ուրախ եմ, որովհետև իմ առաջին ընտրությունն էր, և միանգամից Գյումրիում 15.000 ձայն ունենալը հպարտության առարկա է ինձ համար:

– Իսկ այն, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իշխանությունները հաշվեհարդար են տեսնում, մեղադրում քաղաքապետարանի փողերի լվացման և այլնի մեջ…

 – Ճիշտն ասած, չեմ կարծում, թե գնում է նման պրոցես: Լսել եմ, որ քաղաքապետարանում Ֆինանսների նախարարությունը վերահսկողական ստուգումներ է իրականացնում:

– Ինչպե՞ս ստացվեց, որ Սամվել Բալասանյանն աջակցեց Ձեզ: Երևանում բոլորն են խոսում ՀՀԿ-ԲՀԿ առկա կոնֆլիկտի մասին, կամ էլ գուցե կոնֆլիկտ չկա՞, ամեն ինչ շոո՞ւ է:

– Վերջերս միշտ Գյումրիում եմ և Երևանում տեղի ունեցող պրոցեսներին չեմ հետևում, բայց իհարկե, ես ինձ շատ լավ եմ զգում, որ ինձ սատարում է պարոն Բալասանյանը, և ցանկացած սատարողից ես ոգևորվում եմ: Դա ինձ ավելի է օգնում, դրան նորմալ եմ վերաբերվում, իսկ ինչ վերաբերում է Երևանում մեկնաբանություններին, ավելի լավ է իրենցից հարցնեք:

– Բայց Դուք ՀՀԿ ներսում եք, ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտ չկա՞:

– Կոնֆլիկտը ո՞րն է, կոնֆլիկտ ասելով՝ ի՞նչ եք հասկանում… երկու տարբեր քաղաքական ուժեր են, բնականաբար, քաղաքական մրցակցություն կա:

– Նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, Սերժ Սարգսյանին այլընտրանք տեսնո՞ւմ եք դաշտում:

– Ո՛չ, չեմ տեսնում, և կարծում եմ՝ նաև Գյումրիում մենք շատ լավ շանսեր ունենք լավ արդյունք ունենալու: Չնայած խորհրդարանական ընտրություններին Գյումրիում արդյունքները լավ չեղան, բայց կարծում եմ՝  հիմա կշտկենք:

– Ի՞նչ եք անելու շտկելու ուղղությամբ:

– Անում ենք, շատ գեղեցիկ, սիրուն ընտրություններ ենք անում, որը Գյումրին վաղուց չի տեսել, մարդկանց մեջ ոգևորվածություն կա նման տիպի ընտրությունների նկատմամբ:

– Այսինքն՝ փաստում եք՝ միշտ ընտրությունները եղել են ընտրակաշառքներով, ընտրախախտումներով են անցել:

– Չէ, ես մթնոլորտի, ճնշումների իմաստով եմ ասում. դե հիմա չմեկնաբանեմ Հայաստանում տեղի ունեցած նախորդ ընտրությունները, բայց կարծում եմ` հիմա շատ առողջ մթնոլորտում ենք: Ես Գյումրիում տնտեսական մասով անելիքներ ունեմ:

– Ի՞նչ եք անելու տնտեսության զարգացման ուղղությամբ:

– Գյումրիի զարգացման 100 էջանոց  ծրագիր ունեմ, որտեղ մանրամասն նկարագրված են այն ուղղությունները, որ կարող են Գյումրիում զարգանալ, շատ լավ ուսումնասիրել էինք Արևելյան Եվրոպայի շատ արդյունաբերական քաղաքների փորձը: Համենայնդեպս, պատկերացնում ենք՝ ո՞ւր պետք է գնալ: Գյումրին, ցավոք սրտի, սոցիալապես ամենաանապահով քաղաքն է Հայաստանում,  որտեղ խնդիրները շատ-շատ են, բայց ներկա ամենամեծ խնդիրը գործազրկությունն է:

– Մի կողմից անօթևան ընտանիքներ, մյուս կողմից` չպատճառաբանված ճոխություն՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոց և այլն:

– Գյումրիում ուշադիր պտտվեք, նորակառույց շատ շենքեր կտեսնեք, խանութ և այլն, պարզապես Գյումրիում մարդիկ այնպիսի ջիղ ունեն, սարքելուց գեղեցիկ են սարքում, ցանկացած շենքի վրա կտեսնեք քանդակներ, նախշեր: Ինձ թվում է՝ զուտ մտածելակերպի խնդիր է, չեմ կարծում` Երևանից ավելի շատ կա տարբերություն հարուստների և աղքատների միջև: Ուղղակի մարդիկ տուն կամ այլ շինարարության մեջ աշխատում են իդեալական գեղեցկության հասնել:

– Նախկին քաղաքապետը մեծ տարերք ուներ արձանների նկատմամբ, հրապարակում Վարդանանց արձաններն են, Բալասանյանն էլ գարեջրի գործարանի վրա իրեն է քանդակել, հնարավո՞ր է` Դուք էլ շարունակեք նրա գործը: Ասենք` «Շիրակ» ֆուտբոլային ակումբում Ձեզ քանդակեք:

– (Ծիծաղում է) Ես քաղաքապետ չեմ, «Շիրակն» էլ ֆուտբոլային ակումբ է: Չէ, չեմ քանդակելու: Եթե մի քիչ երկար ժամանակ անցկացնեք Գյումրիում, կտեսնեք՝ այստեղ դեռ մտածելակերպը ուրիշ է, Գյումրին արվեստների քաղաք է համարվում, և քանդակներին, արձաններին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Համոզված եմ՝ եթե մի քիչ երկար ժամանակ անցկացնեք, տարբերությունը կզգաք Երևանի հետ համեմատությամբ, այստեղ գեղեցիկը ավելի շատ է:

– Հնարավո՞ր է Ձեր և Սամվել Բալասանյանի հարաբերությունները սրվեն, օրինակ, Գագիկ Ծառուկյանի առաջադրումից հետո:

– Դուք կոնֆլիկտ կամ սրվել բառերն ենք ասում, բայց  ես հակված չեմ այս բառերով խոսել, ես ՀՀԿ անդամ եմ, պարոն Բալասանյանը` ԲՀԿ, և եթե ԲՀԿ-ից թեկնածու լինի, բնականաբար, Հանրապետականից էլ կլինի, պարզ է մրցապայքար կլինի, բոլորը կփորձեն ավելի լավ աշխատել իրենց թիմի համար: Բայց գնահատում եմ բավական նորմալ: Մայիսի 6-ի ընտրությունները ապացուցեցին, որ Գյումրիում ԲՀԿ-ն բավականին  ամուր դիրքեր ունի, այս ընթացքում, կարծում եմ, կաշխատենք փոփոխությունը դեպի Հանրապետականի անենք և լավ արդյունք գրանցենք:

– Լավ աշխատանք ասելով` ի՞նչ նկատի ունեիք, ՀՀԿ-ն աշխատատեղե՞ր կբացի այս ընթացքում, սոցիալական խնդիրնե՞րը կլուծվեն:

– Սոցիալական խնդիրները չէ, ես ավելի շատ նկատի ունեմ մթնոլորտի փոփոխության, քաղաքացիների հետ աշխատանքի հետ կապված:

– Այս անգամ ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, որ Դուք հաղթեք: Մամուլը բազմիցս անդրադարձավ այդ պայմանավորվածությանը:

– Նախորդ ընտրություններին ես մասնակցեցի, միանգամից 15.000 ձայն ստացա, ու` ոչ իմ քաղաքում, և եթե ուրիշ տեղերում կանցնեի այս ձայներով, այս անգամ չանցա, իմ վիճակն էլ պատկերացրեք: Իսկ եթե ես քիչ հավաքեի, երևի դուրս կգայի քաղաքականությունից:

– Ընտրություններից բոլորը հիասթափված են, ինչպե՞ս պետք է փոփոխվի ընտրական գործընթացի հանդեպ վերաբերմունքը:

– Ճիշտն ասած, ես քաղաքականության մեջ նոր եմ մտնում: Ցավոք սրտի, այս քսան տարվա ընթացքում մինչև հիմա հասարակության  մեծ մասը լավ չի էլ պատկերացնում պատգամավորի ֆունկցիան, ինչ կարող է անել պատգամավորը: Ես գնում եմ հանդիպումների, ինձ մոտ բարձրացնում էին տրանսպորտի հարցը, անձնական հարցեր և այլն: Ամեն դեպքում, երևի թե բնական է, առաջին հերթին ժամանակի խնդիր է, երկրորդ հերթին՝ ամեն մարդ իր տեղում պետք է մի քիչ ավելի որակով աշխատի:

– Բայց պատգամավորներից շատերն էլ չգիտեն  իրենց ֆունկցիաները:

– Այդպիսի դեմքեր էլ կան, բայց ավելի լավ է՝ ես իմ մասին խոսեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում