Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է ահաբեկիչների՝ հուլիսի 17-ի հեռախոսազրույցների ձայնագրությունները Boeing-777 մարդատար ինքնաթիռին հարվածելուց երկու րոպե առաջ: Այս մասին հայտնել են Անվտանգության ծառայության մամլո կենտրոնում:
«Ձայնագրությունը մասնավորապես ապացուցում է, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության փոխգնդապետ Իգոր Բեզլերի (Բես) խմբի ահաբեկիչները տեղյակ են եղել ինքնաթիռի մոտենալու մասին: Ենթակաները «Բեսին» զեկուցել են ինքնաթիռի մասին, որից հետո նա հրաման է տվել այդ մասին հայտնել բարձագույն ղեկավարությանը»,- ասվում է հաղորդագրությունում:











































