«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը, ով ներկայումս աշխատում է ակումբի մարզչական շտաբում, համեմատել է ներկայիս ու նախկին գլխավոր մարզիչներ Լուի վան Գալին ու Ալեքս Ֆերգյուսոնին:
Գիգզը կարծում է, որ մասնագետները բազում ընդհանրություններ ունեն:
«Ֆերգյուսոնն ու Վան Գալը բազում ընդհանրություններ ունեն: Նրանք երկուսն էլ ֆուտբոլիստներից պահանջում էին առավելագույն նվիրում թե՛ խաղերին, թե՛ մարզումներին:
Այո, Վան Գալի հետ աշխատում եմ ոչ այդքան երկար ժամանակ, բայց հասցրել եմ հասկանալ՝ ինչի հաշվին նա կարող է հասնել հաջողության: Վան Գալը ֆուտբոլիստներից կարգապահություն է պահանջում»,- Գիգզի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































