Thursday, 04 06 2026
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի

Ջավախքցի պատգամավորները հերքում են Հայաստան-Վրաստան վիզային ռեժիմի սահմանման մասին լուրերը

Վրացական լրատվամիջոցների պնդմամբ՝ սեպտեմբերից Վրաստանը բարդացնելու է օտարերկրացիների մուտքի վիզայի տրամադրման գործընթացը: Չի բացառվում, որ սրան զուգահեռ՝ որոշ երկրների դեպքում վիզային ռեժիմ սահմանվի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Վրաստանը վավերացնում է Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Խոսակցություններ կան այն մասին, որ Հայաստանի դեպքում գործելու է մասնակի վիզային ռեժիմ: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր Վրաստան կայցելեն երկար ժամանակով՝ աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։ Իսկ թե հատկապես որ երկրների դեպքում կգործի վիզային ռեժիմ՝ դեռևս չի հստակեցվում, քանի որ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի խոսքով՝ պետք է մշակվի Վրաստանի միգրացիոն քաղաքականությունը, և ներկայումս Վրաստանը աշխատում է վիզաների ստացման նոր կանոնների, գների վրա:

Սակայն օրերս ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդեց, որ Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան՝ Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել: Այնուամենայնիվ, չեն դադարում մտավախությունները, որ Վրաստան մուտք գործելու առանց վիզային ռեժիմը կփոխվի Հայաստանի քաղաքացիների համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Ռուսլան Պողոսյանն ասաց, որ ընդհանրապես նման հարց դրված չէ: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ որևէ հիմք չունի ասելու, թե Հայաստանի հետ կլինի վիզային ռեժիմ: Պողոսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում երկու կողմերը մեկ անգամ ևս ընդգծեցին, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, իսկ Վրաստանի կողմից ԱՀ վավերացումը ավելի են խորացնելու երկու երկրների հարևանությունը ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու բազմամյա պատմական հարաբերությունների առումով, դա չի խոչընդոտելու հարաբերություններին:

«Ուստի որևէ մեկը չի պատրաստվում վերանայել այդ հարաբերությունները, և, բնականաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարաբերություններն էլ ավելի խորանան: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ դա տեղի է ունենալու բոլոր ոլորտներում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանն ասաց, որ ընդհանրապես առաջին անգամ է լսում Հայաստանի ու Վրաստանի միջև նախատեսվելիք վիզային ռեժիմի մասին: Նա նշեց, որ տեսականորեն կարելի է ենթադրել, որ կարող է մտցվել վիզային ռեժիմ Հայաստանի ու Վրաստանի միջև, քանի որ Հայաստանը միանում է եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, իսկ Վրաստանը վավերացնում է ԱՀ-ն: «Բայց մինչ այս պահը նման տեղեկատվություն չի հասել ժողովին. նման բան եթե լիներ, ինչ-որ կերպ մենք պետք է որ տեղեկացված լինեինք ու սկսեինք քննարկումներ դրա շուրջ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վրաստան մուտք գործելու համար նախկին ԽՍՀՄ երկրների՝ Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում