Լոնդոնում խոսում են, թե Լինդսի Լոխանը հաճախ է գնում ֆիթնես դահլիճ. մարզասարքերի ընկերակցությամբ հայտնի սկանդալային դերասանուհուն սկսել են հաճախ տեսնել, քան երբևէ նախկինում։ Ըստ ամենայնի, Լինդսին որոշել է պատասխանատվությամբ պատրաստվել իր մասնակցությանը Speed-The-Plow պիեսին, որի պրեմիերան տեղի կունենա այս աշնանը Ուեսթ Էնդի Playhouse թատրոնում։
Լոհանի լոնդոնյան մտերիմ ընկեր բլոգեր Վաս Ջեյ Մորգանը հերքում է կասկածներն այն մասին, թե Լինդսին Անգլիա է տեղափոխվել հանուն զվարճանքների։ Օրինակ՝ նա վստահեցնում է, թե Լինդսին լրջորեն է սկսել վերաբերվել իր կենսակերպին։
«Լինդսին այնքան էլ շատ ընկերներ չունի Լոնդոնում, այդ պատճառով ես նրա հետ եմ ժամանակն անցկացնում փաստորեն ամեն օր։ Մենք, ամեն ինչից զատ, մարզվում ենք միասին, և ես ուզում եմ ասել, որ նա ուղղակի տարված է ֆիթնեսով»,- ասել է Մորգանը։












































