Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Պատվաստումները կարո՞ղ են մահվան պատճառ դառնալ Հայաստանում

Մանկական տարիքում երեխայի կանխարգելիչ պատվաստումները լավագույն միջոցն են համաճարակների դեմ պայքարում: Պատվաստումների արդյունքում երեխայի օրգանիզմը ձեռք է բերում հակազդող հատկություն: Հայաստանում գոյություն ունի պատվաստումների ազգային օրացույց, որի համաձայն՝ ըստ տարիքի կատարվում են համապատասխան պատվաստումները: Ամեն տարի մեր երկրում գրանցվում է 40.000-41.000 երեխայի ծնունդ, որոնց 95 տոկոսը ժամանակին ստանում է համապատասխան պատվաստումները:

Առաջինը ներդրվել է բնական ծաղկի դեմ պատվաստանյութը, որից հետո պատվաստանյութեր են ներդրվել դիֆտերիայի, կապույտ հազի, փայտացման, պոլիոմելիտի, տուբերկուլյոզի, կարմրուկի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ:

Պատվաստումների ներդրման արդյունքում ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս գրանցվեց վարակիչ հիվանդությունների թվի կտրուկ նվազում: Այսպես՝ մինչև 1995թ. Հայաստանում տարեկան գրանցվում էր պոլիոմելիտի 5-6 դեպք, որի արդյունքում նման երեխաները, մեծ մասամբ, դառնում էին հաշմանդամ: Մինչև 1994թ. հանրապետությունում դիֆտերիայի 34 դեպք է գրանցվել՝ մահվան ելքով, իսկ 2000 թվականից ի վեր դիֆտերիայի և նորածնային փայտացման որևէ դեպք այլևս չի գրանցվել:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում կապույտ հազի բռնկումներ: Նման բռնկումները կանխելու համար, օրինակ՝ ԱՄՆ-ում պատվաստումներ են իրականացվում ինչպես երեխաների, այնպես էլ հղի կանանց շրջանում: Նման եղանակով փորձ է արվում մոր միջոցով իմունիտետի անհրաժեշտ պաշարով ապահովել դեռ չծնված երեխային: Հայաստանն այս վարակից նույնպես լիարժեք պաշտպանված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում