Միխաէլ Հանեկեի «Սեր» ֆիլմը («Amour» Ֆրանսիա, Ավստրիա, Գերմանիա) ստացել է Եվրոպական կինոակադեմիայի (Eropean Film Awards) չորս մրցանակ:
Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Հանեկեն ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ գլխավոր դերակատարներ Ժան-Լուի Տրենտինյանը և Էմանուել Ռիվան՝ լավագույն դերասան և դերասանուհի:
Երկուական մրցանակներ են ստացել «Ամոթ» («Shame», Մեծ Բրիտանիա) և “Tinker Tailor Soldier Spy” (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) ֆիլմերը: Առաջինը՝ մոնտաժի և օպերատորական աշխատանքի, իսկ երկրորդը՝ երաժշտության և բեմադրող նկարչի աշխատանքի համար:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Jegten» ֆիլմը:
Եվրոպական կիոակադեմիայի մրցանակների հանձնման 25-րդ արարողությունը կայացել է Մալթայում դեկտեմբերի 1-ին:










































