Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կդառնա Մոսկվայի «Սպարտակ»-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուրան հաստատել էր, որ պայմանագիր է ստորագրել մոսկովյան ակումբի հետ: Այդ տեղեկատվությունը հաստատել էր նաև «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը.
«Նա պայմանագիր է կնքել «Սպարտակ»-ի հետ: Յուրան ինձ ասել է, որ բանակցություններն արդեն ավարտվել են»,- հայտարարել էր Մուսլինը:
Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել այսօր: Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Յուրայի տեղափոխության հետ կապված հարցերին կարող է պատասխանել միայն դեկտեմբերի 3-ից:







































