Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լքելու է «արքայական ակումբ»-ը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մոուրինյոն և «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնության են եկել այն հարցում, որ պորտուգալացի մասնագետը սպառել է իրեն որպես «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ:
Պերեսը նաև կարծիք է հայտնել, որ Մոուրինյոյի արած յուրաքանչյուր հայտարարությունը հավասարազոր է ինքնասպանության:





































