Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղում կգործարկվի առաջին աշխատանքային գնացքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը:
Վերջինիս խոսքերով՝ ԲԹԿ-ն հնարավորություն կընձեռի տարածաշրջանում ընդլայնել բեռնափոխադրումների ծավալը, ինչպես նաև կնպաստի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանը:
Պլանավորված է ԲԹԿ-ով տարեկան փոխադրել 30 միլիոն տոննա բեռ:









































