Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան

Մտավոր թույլ, մանկամիտ, կիսահոգեկան մարդու վրա գո՞րծ են սարքում. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է.

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Մանուկյանի մոր և կնոջ նամակը.

Մենք ապրում ենք Քարակերտ գյուղում, տղաս՝ Աշոտը, երկար տարիներ աշխատել է գյուղում, անասնապահական ֆերմայում։ Անցած տարի կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տեղափոխվեցին Արմավիր քաղաք, բնակարան վարձեց, օրավարձով երկաթ, մետաղ էր բարձում։ Այդ նույն փողոցում վարձով էր բնակվում Ինդիրա անունով անբարո վարքի տեր մի կին, որին ոստիկանները հետագայում տեղափոխել են ուրիշ փողոց։ Ինդիրայի տունը ոստիկանության որոշ աշխատակիցների համար ծառայում է գործատուների, անգետների բույն, երեկոյան ուշ ժամերին կազմակերպում են զվարճանքներ, որտեղ հավաքվում է մարմնավաճառների մի ամբողջ ոհմակ։

Որքան հիմար և հիմնականում անմեղ մարդիկ են Ինդիրայի և նրա ոհմակի միջոցով ուղարկվել ճաղերի հետև: Ինդիրայի միջոցով Լուիզա անունով կինը, Արմավիրի ոստիկանության աշխատակից Վալոդիկը, Վանաձորի բնակիչ Կարեն Օհանյանը ճաղերի հետև ուղարկեցին նաև իմ որդուն։ Որդիս տեսողությունից թույլ, երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ նրա կինը և անչափահաս աղջիկը հայտնվել են Ինդիրայի ճիրաններում: Դեպքի օրը 1,7 գրամ կանեփանման զանգվածն Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են որդուս մոտ: Արմավիրի մարզի քննիչ Նորիկ Դանիելյանը, քննչականի պետ Ջնդոյանի գիտությամբ ու ցուցմունքով, իր ձեռքով շարադրում է ամեն ինչ՝ առանց փաստաբանի, խաբելով, համոզում է որդուս՝ գրածը ստորագրել, ասելով՝ դատարանում կազատվես, կգնաս տուն։ Աշոտը ոչ գրել գիտի, ոչ կարդալ, հաճախել է ընդամենը մինչև 2-րդ դասարան։ Կարենի ու գործով վկաների հետ ոչ մի առերեսում չեն արել, ոչ ոք Աշոտին չի ճանաչել, ոչ մեկի համար փաստաբան չեն հրավիրել։

Դատարանում Կարենը նշեց, որ Աշոտն իրեն ոչինչ չի տվել, ինքը կույր է, թե քննիչն ինչ է գրել՝ ինքը ոչինչ չի կարդացել, միաժամանակ ավելացրեց, որ Աշոտի հետ պահանջել է առերեսում, սակայն քննիչ Ն.Դանիելյանը չի համաձայնել, ասելով, թե գործը կերկարի։ Երեք վկաներն էլ տաքսու վարորդներ են, դատարանում ասացին, որ իրենց ստիպելով, պահանջելով են բերել, իրենք Աշոտին չեն տեսել և չեն էլ ճանաչում։ Դատավորի և դատախազի հարցին, թե ձեր ներկայությամբ որևէ մեկն ասե՞լ է, թե Աշոտը ինչ-որ բան է տվել Կարենին, երեքն էլ պատասխանեցին ոչ:

Նրանք դատարանում շեշտեցին, որ առանց իրենց ներկայության ցուցմունքը գրել-կազմել էին, ստորագրել տվել, որպեսզի իրենց հանգիստ թողնեին։ Նման ձևով էլ վարվել է քննիչը, ասելով՝ թե նախկին գործն է, ստորագրեք, գնացեք։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ադամյանի նախագահությամբ, մարտ ամսից մինչև հուլիսի 1-ը 8 նիստ գումարեց: Դատավորի, դատախազի, հանրային պաշտպանների խաչաձև հարցերը Աշոտին, Կարենին և երեք վկաներին՝ հիմնավորեցին, որ Աշոտն իր դեմ ներկայացված ծանր մեղադրանքով բացարձակ անմեղ է։ Հնչեց հարց թե Կարենին, թե երեք վկաներին առանձին- առանձին. «Մինչև դատական նիստը որևէ մեկը Ձեզ վախեցրե՞լ է, համոզե՞լ, ճնշում գործադրե՞լ կամ որևէ այլ բան արե՞լ է, թե՞ ոչ»։

Նրանք պատասխանեցին, որ ոչ, իրենք ոչ Աշոտին են ճանաչել, ոչ էլ հարազատներին։ Այս ամենից հետո դատարանը Աշոտին դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանում վճիռը կարդալուց հետո, իմ ու Աննայի լացուկոծին դատավոր Ադամյանը պատասխանեց, որ չի կարող ոստիկանների, քննիչի և դատախազի գրածներն անտեսել։ Ինչի համար է եռաստիճան դատական համակարգր, ինչի համար է դատավորների հսկա թիմը, ինչու է պետական բյուջեից հսկայական միջոցներ ծախսվում դատարաններ պահելու համար։

Նամակն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում