Այս տարվա հոկտեմբերի դրությամբ` ՀՀ-ում աշխատանք է փնտրել 74.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պակաս է 11.6%-ով: Նրանցից 63.3 հազարը պաշտոնապես գրանցվել են որպես գործազուրկներ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 10.2%-ով): Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի համեմատ հոկտեմբերին գործազուրկների թիվը նվազել է 4200-ով:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվար-հոկտեմբերին արտագաղթողների թիվը հասել է 88.2 հազար մարդու, որոնք առավելապես աշխատանքային միգրանտներ են:
Տարօրինակ է, որ գործազուրկների թվի նվազման հետ մեկտեղ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 2412-ով ավելացել է գործազրկության նպաստ ստացողների թիվը՝ կազմելով 13 հազար 729 մարդ:









































