Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

«Յուվեցի Կարոն ճնշում է, որ պտի քո տղան տենց ցուցմունք տա». Վերնիսաժի կրակոցների գործով տուժածի մայր

Այսօր կառավարության մոտ էր եկել պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսայի կրակոցներից Վերնիսաժի տարածքում ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, հուզված և այլայլված:

Նա պատմեց մանրամասներ. «Որդուս, առանց բժշկի թույլտվության, կիսամեռ վիճակում 1-ին հիվանդանոցից տեղափոխեցին առաջին ատյանի դատարան և չորս ժամ կիսամեռ վիճակում դատ անցկացրին առանց ընդմիջման: Ինչի՞ համար են իմ երեխային ձերբակալել»,- ասաց Լիա Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ի՞նչ է, Յուվեցի Կարոն բոլորին գնե՞լ է: Ինչո՞ւ ոչ մի լրատվամիջոց չարձագանքեց, ինչո՞ւ են իմ երեխային ձերբակալել: Իմ երեխան նստած է եղել մեքենայում, մեքենան խոդ է տվել, որ շարժվի, ինքը դուռը բացել է, կրակել երեխայիս վրա: Իմ երեխայի վրա ուժ են գործադրում, ամուսնուս վրա ուժ են գործադրում, որ երեխայիցս վկայություն կորզեն: Յուվեցի Կարոյի ձեռքը շատ երկար է, բոլորին հասնո՞ւմ է, դրա համար էլ իմ երեխային տարել են, որ նրա կեղտերը դնեն երեխայիս վրա: Իմ ընտանիքի վրա ուժ են գործադրում, որպեսզի վկայություն կորզեն: Իմ երեխան վկայություն չի տա, թող չմտածեն դրա մասին»,- հուզված ասաց Վալերիի մայրը՝ հարցադրումով, թե ի՞նչ է լինելու այս անարդարության դեմ:

Նա նշեց, որ որդին հրաշքով է փրկվել:

«Յուվեցի Կարոն ճնշում է գործադրում, որ պտի քո տղան տենց ցուցմունք տա: Ոչ մի բանից չեմ վախենում, մի կյանք ունեմ, մի օր էլ մեռնելու եմ, ես ուզում եմ հասկանալ՝ ինչն է պատճառը, ինչու են տարել որդուս, փակել, Յուվեցի Կարոյի գործն են ուզում սարքեն տղայիս վրա: Ինքը չի հասնելու իր նպատակին, ես մինչև վերջ կգնամ»,- լաց լինելով ասաց կինը՝ ավելացնելով, որ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին և հիմա խնդրում է, որ այս գործը նախագահը վերցնի անմիջական հսկողության ներքո:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում