Բրիտանացի հրուշակագործները ստեղծել են շոկոլադ, որը չի հալչի օրվա նույնիսկ ամենաշոգ պահին: Մթերքը մշակվել է պատրաստման գործընթացի կատարելագործման ընթացքում: Այս մասին հայտնում է The Daily Mail–ը:
40 աստիճան շոգի պայմաններում չհալչող շոկոլադի բաղադրատոմսը մշակել է Cadbury ընկերությունը, որի մասնագետներին հաջողվել է մշակել շաքարի՝ ավելի մանր մասնիկների բաժանման մեթոդը՝ ըստ այդմ կրճատելով դրանց ծածկող ճարպերի քանակը: Այդ տեխնոլոգիայի շնորհիվ շնորհիվ շոկոլադը ջերմակայուն է դառնում:
Ընկերությունում նշել են, որ նման շոկոլադը հիանալի է շոգ կլիմա ունեցող երկրների համար: Եվ քանի որ Մեծ Բրիտանիան ընդհանրապես չի համապատասխանում «շոգ» հասկացությանը, հրուշակագործական ընկերությունը որոշել է այդ արտադրանքը երկրի տարածքում չվաճառել:








































