Thursday, 16 05 2024
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

Աստված չանի, Ծառուկյանի մասին անեկդոտն իրականություն դառնա

Սփյուռքի մտավորականներն այն կարծիքին են, որ ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող հիմնական ուժերը սփյուռքի հետ հարաբերություններ՝ որպես այդպիսին չունեն:

Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը 1991-92թթ. թեև թվում էր, որ պետք է սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ գնար, սակայն մեկուսացվեց սփյուռքից, և մինչև այսօր շարունակվում է այդ օկուպացիան: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքական դաշտը օկուպացրեց Հայաստանը սփյուռքից: Նա նշեց, որ երեք նախագահներին էլ շատ ավելի հարմար էր սփյուռքին կարևորություն չտալը:

Սփյուռքի նախարարությունը և սփյուռքի նախարարը, Վիգեն Ավետիսի խոսքով, ամեն ինչ անում են, որ սփյուռքն ու հայրենիքը հեռանան իրարից: «Սա փաստ է, և այստեղ կշահի այն քաղաքական ուժը, որը կառաջարկի մի նոր բանաձև՝ սփյուռք-Հայաստան կապերի բարելավման ուղղությամբ: Այսինքն՝ պետք է հասկանանք՝ 2012-ին, «սփյուռք» հասկացությունը պետք է ջնջենք մեր միջից, բոլոր հայերին պետք է շնորհվի ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացիներ պետք է համարվեն բոլոր հայերը աշխարհի տարբեր ծագերում ապրող: Ժամանակն է արդեն այդ անջրպետը ջնջվի մեր իրականությունից»,- հավելեց Վիգեն Ավետիսը:

Ըստ նրա՝ սփյուռքը սպասողական վիճակում է, բայց չի տեսնում համագործակցելու ոչ մի պայման. «Ի՞նչ ձևով սփյուռքահայը կարող է ՀՀ-ի հետ շփվել՝ դրամ ուղարկելո՞վ, բայց նրանք նաև պետք է մասնակցեն ներքաղաքական գործընթացներին՝ սկսած տարբեր ռազմավարություններից, այդ թվում` և՛ մշակութային, և՛ քաղաքական բոլոր ասպարեզներում իրենց դերը պետք է զգան և պարտավորություն վերցնեն իրենց վրա»,- ասաց Վիգեն Ավետիսը:

Ամենամյա հեռուստամարաթոնը, նրա խոսքով, շատ կարևոր երևույթ է՝ անկախ ամեն ինչից, և հարցը գումարը չէ, այլ այն, որ ամբողջ սփյուռքն այդ օրը մտածում է Հայաստանի մասին:

«Ես սփյուռքի նախարարին մի խորհուրդ կտամ, որ օդանավակայանում մի գրասենյակ բացի և ամեն գնացողին սփյուռքի նախարարն անձմամբ գնա և խնդրի, որ Հայաստանը չլքի: Սփյուռքի նախարարը բոլորին ասում է` «Արի տուն», բայց ոչ ոքի չի ասում` մի գնա տնից»,- հավելեց նա:

Այսօր, ըստ նրա, քաղաքական ուժերն ամեն ինչ անում են արտագաղթը շատացնելու համար, հասարակությունը լքում է երկիրը, որովհետև ընդդիմություն չի տեսնում: Իսկ ԲՀԿ-ն էլ, ըստ նրա, ընդդիմադիր ուժ երբեք չի կարող համարվել: Նա այն կարծիքին է, որ Հայաստանի վերջը կլինի, երբ Գագիկ Ծառուկյանի ախրաննիկի մասին պատմող անեկդոտն իրականություն դառնա:

Քաղաքական ուժերը, ըստ նրա, հավասարապես վարկաբեկված են, և հիմա ժամանակն է իրական այլընտրանքի: Հայաստանի քաղաքացիների կողմից վերջերս ձևավորված նախախորհրդարանի գաղափարը Վիգեն Ավետիսը ողջունում և կարծում է՝ Հայաստանում իրական փոփոխությունների համար պետք է պրոցեսներին ներգրավել նաև սփյուռքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում