Այլենդ Բոլդուինը` դերասաններ Քիմ Բեսինջերի և Ալեք Բոլդուինի դուստրը, նկարահանվել է Sisley ապրանքանիշի համար գովազդում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ֆոտոշարքի ընթացքում աղջիկը մասնակցել է էրոտիկ բնույթի տեսարանների: Դեռատի Բոլդուինի գործընկերներն են եղել մոդելներ Ջիջի Հադիդը և Սայմոն Նեսմանը:
Ըստ նկարահանման հեղինակ Սեբաստյան Ֆայենի մտահղացման` մոդելներ Բոլդուինը և Հադիդը ճամփորդության են մեկնում ռետրո ոճի ավտոմեքենայով, իսկ ճանապարհին հանդիպում են ոճային կովբոյի, որը որոշում է շարունակել ճանապարհն աղջիկների հետ:











































