Դիետոլոգների վերջին հետազոտությունների համաձայն՝ նիհարել փորձող տղամարդկանց մոտ 1/3-ն իր դիետա պահելը թաքցնում է ընտանիքից և ընկերներից:
Նրանք ամաչում են, քանի որ կարծում են, թե դիետան կանանց համար է, և իսկական տղմարդուն այն հարիր չէ: Գաղտնի պահելու պատճառով նրանք հույսները դնում են դիետան ընկալելու իրենց եղանակի վրա, որը միշտ չէ, որ ճիշտ է: Այսպես, շատ տղամարդկանց համար դիետան այն է, երբ ճաշացանկից հանվում են գարեջուրը, միսը և արագ սնունդը։









































