Բրազիլիայի հավաքականի ու «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել, թե ով այս տարի կնվաճի «Ոսկե գնդակը»:
«Կարծում եմ՝ Մեսսին ևս մեկ ոսկե գնդակ կստանա: Այս տարի Ինյեստան ու Քրիշտիանու Ռոնալդուն շատ լավ էին խաղում, սակայն Մեսսին նախկինի պես համար մեկն է աշխարհում», – ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ հենց Ռոնալդուն, Մեսսին ու Ինյեստան են պայքարելու «Ոսկե գնդակի» համար:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 7-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:








































