Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

ՀՀ Բնապահպանության նախարարը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու փոխարեն նախարարը նախընտրել է այցելել մարզի հանքարդյունաբերական ընկերություններ և տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին: Այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում և «Թեղուտ» ՓԲԸ-ում:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում նախարարը նշել է շրջակա միջավայրի համար բնապահպանական խնդիրներ առաջացնող մի շարք թերացումներ և ընդգծել, որ այսուհետ բոլոր խախտումները խստիվ պատժվելու են` հետագայում պատասխանատու և բարեխիղճ հանքարդյունաբերություն ունենալու ակնկալիքով: Նախարարը նաև լսել է ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն ու դժգոհությունները, հավաստիացրել, որ ինքը բնակիչների կողքին է և հետևողական է լինելու հանքարդյունաբերող ընկերությունների կողմից բնապահպանական և սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հարցերում:

Ընկերության տնօրինության ներկայացուցիչը վստահեցրել է, որ տնօրինությունը պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները և պատասխանատու կերպով շարունակելու հանքի շահագործումն ու պոչամբարի, պոչատարի շահագործման և կոնսերվացման աշխատանքները: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հետևելու է խնդիրների կարգավորման ընթացքին և ակնկալում է, որ պատշաճ կերպով Նախարարության փորձաքննությանը կներկայացվի պոչամբարի փակման և ռեկուլտիվացիայի ծրագրի նախագիծը:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Թեղուտ» ՓԲԸ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարն այցելել է լեռնահանքային համալիրի ապագա պոչանքային տնտեսության հիմնական կառույցներ, մասնավորապես՝ ապագա պոչամբարի առաջնային պատվարի, երկրորդային պարզեցման ավազանի և արտադրական ջրի փակ շրջանառությունը սպասարկող պոմպակայանի տա¬րածքներ, նախամեկնարկային պատրաստա¬կանու¬թյան աշխատանքների փուլում գտնվող լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման և ֆլոտացման բաժանմունքներ, կառուցվող բացահանք և լցակուտային տնտեսություն: Այցելության բոլոր օբյեկտներում շահագործող ընկերության ներկա¬յացուցիչները լրացուցիչ պարզաբանումներ են ներկայացրել տվյալ արտադրական օղա¬կի գործառնության առանձնահատկությունների վերաբերյալ:

Ամփոփելով ստուգայցը` Արամայիս Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ջրի փակ շրջանառու համակարգով հանքարդյունաբերության իրականացումը և նշել. «Մենք ականատես եղանք նորագույն տեխնոլոգիաներով, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպվող հանքարդյունաբերության: Սեփականատերերը մինչ այժմ իրականացրել են իրենց նախնական խոստումները, հուսով եմ, որ հետագայում խնդիրներ չենք ունենա: Բնապահպանական խնդիրների առումով մենք հետևողական ենք լինելու բնությանը հասցված վնասների վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ»:

Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանն այցելել է Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Ստեփանավանի դենդրոպարկ: Բարձր գնահատելով դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի ներդրումը պարկի պահպանության, զարգացման և մեծ ժողովրդականություն վայելող հանգստավայր դարձնելու գործում` Արամայիս Գրիգորյանը շնորհակալագիր է հանձնել վերջինիս և նշել. «Դուք մեզ համար անգնահատելի մասնագետ եք, ես շնորհակալ եմ դենդրոպարկի նկատմամբ ցուցաբերած Ձեր հոգատարության և նվիրվածության համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք` նույնպիսի եռանդով աշխատելու և մեր հասարակությանը մեծ օգտակարություն բերելու համար»:

Այցի ավարտին աշխատանքային խումբը` նախարար Արամայիս Գրիգորյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել ներկայիս տնօրեն Վիտալի Լեոնովիչի հոր` դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի հիշատակին կանգնեցված տապանաքարին` բարձր գնահատելով այս ընտանիքի ներդրումը մեր երկրի հարուստ բնաշխարհի պահպանության գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում