Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գովեստի է արժանացրել «արքայական ակումբ»-ի վարած տրանսֆերային քաղաքականությունը: Իսպանական գրանդը ձեռք է բերել կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի իրավունքները, ովքեր տեղափոխվել են համապատասխանաբար «Բավարիա»-ից և «Մոնակո»-ից:
««Ռոդրիգեսը պայմանագիր է ստորագրել «Ռեալ»-ի հետ: Դա լավ նորություն է մեր ակումբի համար: Մենք ձեռք ենք բերել նաև Կրոսի իրավունքները: Կարծում եմ` «Ռեալ»-ը համալրվում է գերազանց ֆուտբոլիստներով»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել էր նաև, որ հաղթահարել է վնասվածքի հետևանքներն ու անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի մեկնարկին:









































