Սիրիայի հետ սահմանակից թուրքական Շանլըուրֆա նահանգում զինված ընդհարումներ են սկսվել թուրքական բանակի և Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի միջև (PYD): Այս մասին հայտնում է Haber7 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս Թուրքիայի զինված ուժերն ամրացնում են դիրքերը նահանգում:
Հաղորդվում է, որ վերջին շաբաթներին PYD-ն բազմիցս գնդակոծել է թուրքական դիրքերը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ ահաբեկչական կազմակերպության սիրիական թևի գրոհայինների ակտիվացումը սպառնալիք է երկրի համար:








































