Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկի հատման կետում՝ ԱԱԾ շենքի հարևանությամբ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես c280» մակնիշի 55 օօ 552 պետհամարանիշի (վարորդ` Ա. Փարսադարյան) և «էրո+» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի լ 3878 պետհամարանիշի (վարորդ` Գ. Միրզոյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:
Դեպքի վայրում տուժածներ չկան: