Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն երեկ 1:1 հաշվով ավարտեց «Օսնաբրյուկ»-ի դեմ ընկերական մրցավեճը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկում: Նա 65-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, որը «Բորուսիա»-ին փրկեց պարտությունից:
Այսպիսով՝ Մխիթարյանը «Բորուսիա»-ի 3 ընկերական խաղերում խփել է 4 գոլ: Սա ուրախալի փաստ է, քանի որ Մխիթարյանը նոր մրցաշրջանին մոտենում է գերազանց մարզավիճակով:
«Բորուսիա»-ի հաջորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին: Յուրգեն Կլոպի թիմը կմրցի «Ռոտ-Վայս Էսեն»-ի հետ:






































