YouTube տեսահոսթինգում հայտնված սոցիալական հոլովակը ներկայացնում է բեղերից հրաժարվելու հոգեկան բարդույթները և խորհուրդ տալիս՝ ինչպես «սպանել» բեղերը:
Նոյեմբերի 30-ին տեղադրված տեսանյութն արդեն ավելի քան կես մլն դիտում ունի: Հոլովակը տեղադրել է երաժտական, ռեժիսորական և գովազդային Rhett and Link դուոն՝ Հյուսիսային Կարոլինայի բնակիչներ Ռեթ Ջեյմս Մաքլաֆլին և Չառլզ լինքոլն Նիլը:
Տեսանյութի բեղավոր դերակատարը հենց Լինքն է, բեղերից ազատվելու մասին պատմողը՝ Ռեթը:
Ինչպես երևում է հերոսի հոգեվիճակից՝ բեղերից հրաժարվելն ավելի բարդ է, քան կարծում եք: Առաջին հերթին, այն տղամարդկության պարզագույն արտահայտում է: Դրանից հրաժարվելու համար արեք մի քանի գործ, որոնք միայն բեղեր ունեցողները կարող են անել, օրինակ` հանցագործության հետաքննումը, բեղեր ներկելը:
Այնուհետև թողեք Ձեր կնոջը ձեռք տա Ձեր բեղերին վերջին անգամ: Ենթադրելով, որ դա նրան դուր չի գալիս, հիշեցրեք նրան, թե ինչ է կորցնելու նա:
Որոշ ժամանակ առանձին անցկացրեք Ձեր բեղերի հետ: Նրանց գաղտնիք պատմեք: Սկսեք մկրատից, այնուհետև անցեք ածելիի: Միանգամայն նորմալ է այս առնչությամբ լացելը: Այնուհետև հավաքեք սափրված մազերը մի տեղ և դրանց համար ավանդական վիկինգային հուղարկավորություն կազմակերպեք՝ այն Հյուսիսային աստվածների մոտ ուղարկելով գետով, լուսավորած լաստի վրա դրված: Եթե հուսահատվեք, ապա հոգ չէ, Ձեր քայլն արդեն սնուցել է բեղերից ազատվելու՝ մոտ հարևանի միտքը:








































