Ամերիկյան ֆուտբոլի «Կանզաս-Սիթի Չիֆս»-ի մարզիկը ընկերուհուն մահացու վիրավորելուց հետո ակումբի մարզադաշտում կրակել է իր վրա:
Ոստիկանությունը հաղորդել է, որ մարզիկ Ջովանի Բոլչերը 25 տարեկան էր: Ակումբի ղեկավարությունը հաստատել է մարզիկի մահը:
Միջադեպը տեղի է ունեցել «Էրոուհեդ» մարզադաշտում, որտեղ մարզվում է ակումբը:
Ակումբը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու իրավապահ մարմինների հետ:








































