Բրիտանական ոստիկանությունը սկսել է հետաքննել ենթադրյալ խարդախության փաստը Լոնդոն Սիթիի Արժույթի փոխանակման միջբանկային շուկայում (Forex), հայտնում է BBC-ն:
Կասկածի տակ են հայտնվել բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մի քանի աշխատակիցներ:
Ոստիկանության վարկածով՝ թրեյդերները պայմանավորվել են ազդել փոխանակման կուրսի վրա:
Ավելի վաղ հետաքննություն էր սկսել նաև ԱՄՆ արդարադատության նախարարությունը:









































