Վարսավիր Ռոբ Ֆերելը, ըստ էության, մազերի նկարիչ է: Նա ապրում է ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում, սեփական վարսավիրանոց ունի: Լավ հայտնի է գլխի վրա յուրատեսակ դիմանկարներ և պատկերներ ստեղծելով, հայտնում է billionnews.ru-ն: Նրա մոտ սանրվածք անելու են գալիս սպորտային թիմերի երկրպագուներ, միջոցառումների հաղորդավարներ, հեռուստատեսության հայտնի դեմքեր: Դա իսկապես բոդի-արտի յուրահատուկ տեսակ է:









































