Հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում քամու ուժգնացմամբ պայմանավորված մայրաքաղաքի Բաղրամյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում արձանագրվել է ծառի տապալման դեպք: Անմիջապես դեպքի վայր են մեկնել Կամո Արեյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: «Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության և քեր ԱԻՆ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների համատեղ ջանքերով տապալված ծառն արագ հեռացվել է ճանապարհի երթևեկելի մասից և վերականգնվել է երթևեկությունը: Ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան:
Մայրաքաղաքում արձանագրված ծառի ճյուղերի կոտրման մի քանի դեպքերի հետևանքները ևս կարճ ժամանակում վերացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների ջանքերով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն





































