Ֆիլիպինների նախագահ Բենինիո Ակինոն կտրել է աշխարհում խոշորագույն մարզադաշտի բացման ժապավենը Մանիլայի Բոկաուե արվարձանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարզական շինությունը կառուցել է ազդեցիկ կրոնական «Հիսուսի եկեղեցի» կազմակերպությունը:
Ակինոյի խոսքով՝ մարզադաշտն ունի 55 հազար նստատեղ:
Շինության բացումը համընկել է «Հիսուսի եկեղեցու» 100-ամյակի տոնակատարություններին:










































