«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոն «Հարթս»-ի հետ ընկերական խաղում վնասվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 2-3 ամսով: Խաղն ավարտվել է «քաղաքայիններ»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Նեգրեդոն ստացել է գարշապարային 5-րդ ոսկրի (խմբ.- սրունքաթաթի հատվածում) կոտրվածք: Նախորդ մրցաշրջանում իսպանացի հարձակվողն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 32 հանդիպման՝ խփելով 23 գոլ:
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալ»-ը:




































