Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդես է եկել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «արքայական ակումբից» իր հեռանալուն կողմ քվեարկած Marca-ի ընթերցողներին ուղղված պատասխան հայտարարությամբ:
Մասնագետը պարզ հասկացրել է, որ իրեն չեն հուզում տրիբունայից հնչող սուլոցները:
«Եթե ինձ սուլոցներ հասցեագրեն, ինչ-որ կերպ կընդունեմ դա: Ես ընդամենը ցանկանում եմ, որ երկրպագուները գան և աջակցեն թիմին առաջիկա հանդիպմանը: Սակայն ինչպես երևում է, ինձ քննադատելը Իսպանիայում դարձել է ազգային մարզաձև: Երկրպագուները պետք է հասկանան, որ սա ֆուտբոլ է: Հնարավոր չէ միշտ հաղթել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է Marca-ն:





































