«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հետ միավորների ներկայիս տարբերությունը ոչինչ չի նշանակում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Չեմ կարծում, թե «Ռեալ»-ի դեմ պայքարն ավարտված է` անգամ այն դեպքում, եթե մենք գերազանցենք «արքայական ակումբ»-ին 14 կամ 16 միավորով: Միավորների տարբերությունը կարող է նաև կրճատվել: Այնպես որ` պետք է խաղադաշտ դուրս գալ հաղթանակելու համար»,- ասել է Վիլանովան:
Մադրիդյան դերբիի վերաբերյալ մասնագետը հայտնել է, որ կմասնակցի մամլո ասուլիսին, հետո, ինչպես միշտ, կընթրի: Այդ պատճառով էլ չի նախատեսում հետևել խաղի ընթացքին:






































