Հարավային Կորեան տոնել է իր ինքնատիպ «Վարդավառը»: Պորյոն քաղաքի Տեչհոն լողափին անցկացվել է Ցեխի փառատոնը: Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ ամենամյա փառատոնին այցելում է 2-3 մլն տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ:
Փառատոնը մեկնարկել է հուլիսի 18-ին, կավարտվի հուլիսի 27-ին:
Մասնակիցները միմյանց վրա ցեխ են լցնում, լողում ցեխի ավազաններում, զվարճանում ցեխապատ բլրակներով սահելով: Կազմակերպվում են նաև զանազան մրցույթներ:
Լուսանկարները՝ Reuters գործակալության








































