Բրիտանական Mirror թերթն այսօր տարածել է տեսագրություն, ենթադրաբար, բորտային ինքնագրերով, որը հայտնաբերվել է Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի անկման վայրից:
Թերթի տվյալով՝ տեսագրությունն արվել է ուրբաթ: Տեսանյութում մի խումբ տղամարդիկ, ուկրաինական փրկարար ծառայության համազգեստներով, հետախուզում են դաշտը, այդ ընթացքում նրանցից մեկը երևում է մի առարկայով, որը տեսքով ու գույնով՝ նարնջագույն, հիշեցնում է բորտային ինքնագիր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Դոնեցկի ժողովրդական հանրապետության ինքնահռչակ վարչապետ Ալեքսեյ Բորոդայը հայտարարել էր այսօր, որ իրենք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են առարկաներ, որոնք նման են «սև արկղերի»: Առարկաները տարվել էին Դոնեցկ:









































