Վենեսուելայում ուրբաթ օրը վերաձուլման է ուղարկվել գրեթե 35 հազար միավոր զենք, որոնք բռնագրավվել են օրինազանցներից: Դրանք կվերաձուլվեն ամրաձողերի, որոնք էլ կօգտագործվեն նոր բնակարանների շինարարության մեջ:
Բռնագրավված զենքը Վենեսուելայում ոչնչացնում են սկսած 2003 թվականից: Վենեսուելայի իշխանությունները նշում են, որ զենքի ոչնչացման ցուցանիշներով իրենց երկիրն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:










































