Գեր մարդիկ ենթակա են թոքերի լուրջ հիվանդությունների զարգացման, հայտնում են մասնագետները: Գիտնականների խումբը Գերմանիայից և ԱՄՆ-ից կապ է գտել իրանի մեծ ծավալի, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման ռիսկի միջև, հայտնում է kedem.ru-ն: Այդ հիվանդության հիմնական պատճառը միշտ համարվել է ծխելը, բայց հիմա գիտնականները պարզել են, որ ճարպակալությունը ևս կարող է այդ հիվանդության առաջացման պատճառներից լինել:
Գիտնականները 10 տարի ուսումնասիրել են 50-70 տարեկան ավելի քան 113000 մարդու: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մեծ իրանով մարդկանց դեպքում (110 սմ և ավելի կանանց դեպքում, 118 սմ և ավելի՝ տղամարդկանց) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման ռիսկը 72%-ով ավելի մեծ է եղել, քան ավելի բարակ իրանով մարդկանց պարագայում: Միաժամանակ, մեծ իրանով մարդիկ պարբերական ֆիզիկական վարժություններ անելով այդ հիվանդության առաջացման ռիսկը կրճատել են 29%-ով:









































