168.am-ը գրել է.
Ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում բնակվող հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն այսօր համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի հետ։ Առաջին նման համագործակցությունը երգչուհի Փինքի (Pink) հետ էր, երբ Մարիաննան 4 օր՝ առավոտից մինչ գիշեր աշխատելով, պատրաստել էր աքսեսուարներ Փինքի «U + Ur hand» տեսահոլովակի համար։ Դրանից հետո նա համագործակցել է Շերի, Նիքի Մինաժի, Ջասթին Բիբերի, Լեդի Գագայի և այլ հայտնիների հետ։ Մարիաննան ասում է, որ սիրում է աշխատել հայտնի աստղերի ոճաբանների հետ, և նրանցից հատկապես առանձնացնում է Նիքոլա Ֆորմիչետին, ով Լեդի Գագայի «Judas» տեսահոլովակի ոճաբանն էր։ «Ինձ բացատրեցին տեսահոլովակի ընդ
հանուր գաղափարն ու ասացին, որ 24 ժամ ունեմ Լեդի Գագայի համար զարդեր պատրաստելու։ Դա իսկական մարտահրավեր էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել այն։ «Judas»-ում կարող եք տեսնել իմ պատրաստած երկու թագերը և մի ապարանջան»,- պատմում է Մարիաննան։
Ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում բնակվող հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն այսօր համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի հետ։ Առաջին նման համագործակցությունը երգչուհի Փինքի (Pink) հետ էր, երբ Մարիաննան 4 օր՝ առավոտից մինչ գիշեր աշխատելով, պատրաստել էր աքսեսուարներ Փինքի «U + Ur hand» տեսահոլովակի համար։ Դրանից հետո նա համագործակցել է Շերի, Նիքի Մինաժի, Ջասթին Բիբերի, Լեդի Գագայի և այլ հայտնիների հետ։ Մարիաննան ասում է, որ սիրում է աշխատել հայտնի աստղերի ոճաբանների հետ, և նրանցից հատկապես առանձնացնում է Նիքոլա Ֆորմիչետին, ով Լեդի Գագայի «Judas» տեսահոլովակի ոճաբանն էր։ «Ինձ բացատրեցին տեսահոլովակի ընդհանուր գաղափարն ու ասացին, որ 24 ժամ ունեմ Լեդի Գագայի համար զարդեր պատրաստելու։ Դա իսկական մարտահրավեր էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել այն։ «Judas»-ում կարող եք տեսնել իմ պատրաստած երկու թագերը և մի ապարանջան»,- պատմում է Մարիաննան։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:









































