Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ է «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի ձեռքբերմանը: Այդ մասին հայտնում է caughtoffside.com-ը: Իտալիայի հավաքականի 23-ամյա հարձակվողի տրանսֆերի արժեքը 15.8 մլն ֆունտ է գնահատվում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն`Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլ»-ը: Ֆուտբոլիստը դեմ չէ հեռանալ Ա Սերիայից, քանի որ սուր քննադատության է ենթարկվում Իտալիայի հավաքականի` աշխարհի 2014 թվականի առաջնության շրջանակներում անհաջող ելույթների պատճառով:
Նախորդ մրցաշրջանում Բալոտելին 41 հանդիպում է անցկացրել «Միլան»-ի կազմում և 18 գոլ հեղինակել:









































