ՆԱՏՕ-ի հանձնաժողովը, որը եղել է Թուրքիայում, Պենտագոնին ներկայացրել է իր առաջին զեկույցը: Ինչպես հաղորդում է Hürriyet թերթը, հանձնաժողովի որոշումը վերջնական է` Թուրքիան պետք է տեղակայի Patriot հրթիռային համալիրները` իր օդային տարածքների պաշտպանության համար:
Դեկտեմբերի 4-5–ը ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ ղեկավարների նիստի ժամանակ պետք է ընդունվի համապատասխան որոշում, որը, սակայն, կունենա քաղաքական, այլ ոչ թե վերջնական բնույթ:
Համալիրների տեղակայումն ամբողջությամբ կախված կլինի դաշինքի երկու անդամ–պետություններից` Գերմանիայից և Նիդեռլանդներից:
Անկարան վախենում է, որ գերմանական Բունդեսթագը ընդդիմադիր կուսկցությունների ճնշման տակ թույլ չի տա Թուրքիայի տարածքում Patriot-ի տեղակայումը։









































