Ջոան Ռոուլինգը պատրաստվում է ավելի շատ գրել դետեկտիվներ, քան հրաշագործ Հարրի Փոթերի մասին գրքեր, որոնք նրան համաշխարհային հռչակ են բերել:
Ինչպես հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները, նման պլաններ է հայտնել գրողը՝ հանդես գալով Հարոգեյթի փառատոնում:
Գրողը նման խոստովանություն է արել իր երկրորդ դետեկտիվի հաջողությունից հետո, որը ստեղծվել էր տղամարդու՝ Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվամբ:
Հունիսին լույս տեսած Silkworm գիրքը Բրիտանիայում բեսթսելլեր էր դարձել:








































