Հուլիսի 20-ը նշվում է Տորթի միջազգային օրը (International Cake Day), որը նվիրված է մարդկանց, երկրների, ժողովուրդների միջև ընկերությանն ու խաղաղությանը, հայտնում է calend.ru-ն: Այն անցկացվում է I CAKE YOU նշանաբանով, ինչը նշանակում է «Ես քեզ մոտ կգամ տորթով»:
Տոնի հիմնադիրը Սիրո Թագավորության «Միլանյան ակումբն» է, որի անդամ են երաժիշտներ, խոհարարներ և այլ արվեստասերներ: Նրանք այս տոնի սկիզբը դրել են 2009 թ.: Միջազգային մասշտաբով Տորթի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2011-ի հուլիսի 20-ին:







































